Перевод Рубена Тарумяна

Իսպառ հոգնած՝ կանչում եմ մահը ես.
Երբ որ տեսնում եմ. արժանին աղքատ է,
Եւ անպետքին՝ զուգված շքեղապես,
Եւ ստորաբար լքված անեղծ հավատը,
Եւ մեծարանքն՝ անարժանին տրված,
Եւ անառակեցված ջինջ կուսությունը,
Եւ կատարելությունը անարգված,
Եւ ուժն, ում կալանողն՝ անզորությունն է,
Եւ գեղ արվեստ՝ լեզվին կապանք դրված,
Եւ գիտությանը տեր՝ տխմարությունը,
Եւ պարզ անկեղծը՝ պարզամիտ դիտված,
Եւ չարության ծառա՝ բարիությունը.


Իսպառ հոգնած, ամենն այս կլքեմ,
Բայց մեռնելով, մենակ քեզ կթողնեմ։